Հյուսիսային Կորեայում շոգի պատճառով աշխատանքային օրվա սկիզբը տեղափոխել են առավոտյան ժամը 5-ին
Հյուսիսային Կորեայի իշխանությունները շոգի պատճառով աշխատանքային օրվա սկիզբը առավոտյան ժամը հինգին են տեղափոխել. գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ նոր միջոցն անդարադարձել է պետական հաստատությունների, գործարանների և դպրոցների վրա: Աշխատակիցներին հանձնարարվել է 8:00-ի փոխարեն աշխատանքն սկսել 5:00-ին և ավարտել 13:00-ին:
Նոր ժամանակացույցն արդեն դարձել է ուշացումների պատճառ: Բացի այդ նման ժամանակցույցը հարմար չէ տեղի բնակիչների համար, քանի որ պետական հաստատությունները չափազանց շուտ են փակվում:
Ամառային ժամանակահատվածում վաղ աշխատանքային ժամերն առաջին անգամ սահմանվել են Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի հրամանով:










