Մյանմայում 153 չինացիներ դատապարտվել են ցմահ ազատազրկման անօրինական անտառահատման համար

13:53 • 23.07.15

Հյուսիսային Մյանմայի դատարանը 153 չինացիների դատապարտել է ցմահ ազատազրկման՝ անտառների անօրինական հատման համար: Անտառահատները ձերբակալվել են Կաչին նահանգում՝ Չինաստանի սահմանից ոչ հեռու, հայտնում է Интерфакс-ը:



Բացի այդ, երկու 17-ամյա դեռահասներ դատապարտվել են տաս տարվա ազատազրկման, այդ կազմից մի կին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ թմրանյութեր պահելու համար:



Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լյու Կանը հայտարարել է, որ Չինաստանը Մյանմայի իշխանություններին  բացատրություններ տալու հայտ է ուղարկել՝ բացատրելով, որ անտառահատները չեն իմացել տվյալ անտառների հատման անօրինականության մասին:


Արտաքին գերատեսչությունը կոչ է արել նաև խելամիտ դատավճիռ կայացնել: