Մերկելի կերպարը օգտագործել են լեսբիական ամսագրի գովազդում (տեսանյութ)

01:05 • 23.07.15

Նոր լեսբիական ամսագրի գովազդում օգտագործել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կերպարը, ով հայտնի է միասեռ ամուսնությունների հանդեպ իր բացասական վերաբերմունքով: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Der Tagesspiegel-ին հղումով, տեսանյութը, որում Մերկելին նման կին է նկարահանվել, տեղադրել են ամսագրի Twitter-ի էջում:


Ինչպես հաղորդվում է` տեսանյութում հնչում է, թե ինչպես են ռադիոյով հաղորդում, որ գերմանացիների 62 տոկոսը կողմ  է միասեռ ամուսնությունների: Պատուհանի մոտ կանգնած «Մերկելը» տխուր շարժում է գլուխը, որից հետո նրան մի աղջիկ է մոտենում և գրկում նրան, իսկ «կանցլերը» թեքում է գլուխը նրան համբուրելու համար:


Տեսանյութի տակ գրված է. «Ողջ Եվրոպա՞ն է ատում Մերկելին: Այո, բոլորը, բացի այս կնոջից»: