Պենտագոնի ղեկավարը չպլանավորված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք

13:28 • 23.07.15

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հինգշաբթի օրը չպլանավորված այցով ժամանել է Բաղդադ՝ Իրաքի վարչապետ Հայդեր Ջավադ Ալ-Աբադիի հետ հանդիպելու համար, գրում է ria.ru-ն:

 

Դա պաշտոնն ստանձնելուց հետո Քարթերի առաջին այցն է Իրաք։ Այցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը պատրաստվում է ամերիկացի հրամանատարների և Իրաքի իշխանությունների հետ զրույցից հետո «սեփական պատկերացումը» կազմել երկրում մայիսից անցկացվող «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ ուղղված արշավի մասին։

 

Պենտագոնի ղեկավարը կիրակի օրը սկսել է իր մերձավորարևելյան շրջագայությունը: Նրա այցի շրջանակներում են այցերը Իսրայել, Սաուդյան Արաբիա և Հորդանան՝ Իրանի, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման ու ահաբեկչության դեմ պայքարի թեմաները քննարկելու համար: