Վլադիմիր Պուտինը շուն է նվիրել ղրղզ աշակերտուհուն (լուսանկարներ)

15:08 • 23.07.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նյուֆաունդլենդ ցեղատեսակի շուն է նվիրել Ղրղզստանից մի աշակերտուհու, գրում է Газета-ն:


Հինգերորդ դասարանցի Դաշա Յաիցկան նամակ է գրել Պուտինին «ուղիղ կապի» ժամանակ՝ խնդրելով հենց այդ ցեղատեսակի շուն:



«Շունը, որը ցանկանում էր Դաշան, երկար փնտրել են և գտել են Ղազախստանում՝ ապաստարանում: Հետո շնիկին տեղափոխել են Ղրղզստան, իսկ այսօր առավոտյան նվիրել են աշակերտուհուն»,- հայտնել են Բիշկեկում Ռուսաստանի դեսպանատանը:


Շանն աղջկան է փոխանցել դիվանագիտական առաքելության ղեկավար Անդրեյ Կրուտկոն: