Քաղավիացիայում քննարկվել են ավիատոմսերի սակագների նվազեցման, չվերթների ժամային փոփոխման հնարավորությունները

17:28 • 23.07.15

Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ս.թ. հուլիսի 22-ին մի շարք պետական մարմինների և Հայաստանում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն. տեղեկացնում է ՔԱԳՎ մամլո խոսնակ Ռուբեն Գրդզելյանը:


Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ավիատոմսերի սակագների նվազեցման, չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու վերաբերյալ հնարավորությունները:


Առաջին հարցի վերաբերյալ ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները նշեցին, որ դրա իրագործումը խնդրահարույց է, սակայն կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ առաջարկություն՝ ուսումնասիրել գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու հնարավորությունները: Բացի դա, ավիաընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվեց ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինչև ս.թ. օգոստոսի վերջ: