Ռուսաստանում տղամարդը 2 կնոջ է ցած գցել 3-րդ հարկից
Ռուսաստանի Սարանսկ քաղաքում իրավապահները որոնում են տղամարդուն, որը օրերս 2 կանանց էր դուրս հրել տան պատշգամբից:
Interfax-ը մանրամասնում է, որ 28-ամյա տղամարդը հուլիսի 18-ին վիճաբանությունից հետո բնակելի շենքի երրորդ հարկի պատշգամբից դուրս էր հրել-գցել իր ծանոթ երկու կանանց:
Կանանցից մեկը մահացել է նախքան շտապօգնության գալը, մյուսը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել:
Հայտնի է, որ տղամարդն ու կանայք Սարանսկ էին եկել Չելյաբինսկից` հագուստի ցուցահանդեսի մասնակցելու և բնակարան էին վարձակալել տեղի պողոտաներից մեկում:
Տղամարդու անձը պարզվել է, սակայն չի հրապարակվում,այժմ ճշտվում է նրա գտնվելու վայրը:










