Ավտովթար Սյունիքի մարզում,բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով կա 4 զոհ, 3 վիրավոր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Tert.am-ի տվյալներով մահացածներից մեկը մոտ 5 տարեկան երեխա է:
Մանրամասները՝ քիչ ուշ:










