Թեհրանում ցուցարարներին ցրելու ժամանակ ավելի քան 200 ուսուցիչ է ձերբակալվել. ԶԼՄ-ներ

16:15 • 23.07.15

Իրանի մայրաքաղաքում կազմակերպված ցույցը ցրելու ժամանակ ավելի քան 200 ուսուցիչ է ձերբակալվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Al Arabiya ալիքին:

 

Աղբյուրը նշում է, որ ուսուցիչները ձերբակալվել են, երբ ոստիկանությունը ցրել է իրանցի ուսուցիչների կազմակերպած ցույցը:


 

Ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով իշխանություններից ազատ արձակել ձերբակալված գործընկերներին:

 

Թեհրանում անցկացված ցույցին, կազմակերպիչների խոսքով, մոտ 2.000 մարդ է մասնակցել: