Անհայտ անձինք վիրավորել են երկու ոստիկանի թուրքական Դիարբեքիրում
Թուրքական Դիարբեքիր քաղաքում անհայտ անձինք կրակել են ոստիկանների վրա ՝ վիրավորելով նրանցից երկուսին, հաղորդում է ria.ru-ն:
Ոստիկաններից մեկը գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել, իսկ մյուսը՝ թեթև։
Ոստիկանությունը փակել է թաղամասը, որտեղ տեղի է ունեցել դեպքը և հարձակվողներին հայտնաբերելու աշխատանքներ է իրականացնում:
Դեպքը տեղի է ունեցել Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո քրդերով բնակեցված թուրքական շրջաններում աճող լարվածության ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ քրդերը Ստամբուլում սպանել է Սիրիայում կռված «Իսլամական պետության» ենթադրյալ անդամի:
Մուրսել Գյուլ անունով տղամարդը սպանվել է երեքշաբթի օրը երեկոյան Ստամբուլում:
Երկուշաբթի օրը Սուրուչի մշակութային կենտրոնի առաջ սրճանարում ահաբեկչություն է տեղի ունեցել, որին զոհ էր գնացել 32 մարդ և 100-ից ավելին վնասվածքներ են ստացել: Ռումբը պայթել է մշակութային կենտրոնի մուտքի առաջ, որտեղ հավաքվել են թուրքաբնակ քրդերը և երիտասարդական կազմակերպությունների անդամները, որոնք պատրաստվում էին մեկնել Սիրիա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումից տուժած Քոբանի քաղաքի վերականգնմանը օգնության համար:










