ՌԴ–ում օդանավում ծեծել և կապկպել են անկարգ ուղևորին. լուսանկարներ, տեսանյութ
The Independnet-ն անդրադարձել է Հոնգ Կոնգ-Վլադիվոստոկ չվերթում արձանագրված արտասովոր միջադեպին: «Սիբիրյան ավիաուղիների» ուղևորը հարբելուց հետո սկսել է վիրավորել և սպառնալ ուղեկցորդուհիներին:
Ռուսաստանյան ավիաընկերության չվերթում դեբոշ է սարքել «իրեն խելոք չպահող» մի ուղևոր: Նրան զսպել են նույն չվերթի ուղևորները` կապկպելով ամրագոտիներով և կպչուն ժապավենով:
Հարբած ուղևորին կարգի հրավիրելու համար առնվազն չորս ուղևոր է պահանջվել: Նրանք նաև ծեծել են անկարգ ուղևորին:
Հաջորդիվ «Սիբիրյան ավիաուղիների» ուղևորները նկարահանել են արդեն կապկպված տղամարդուն: Այնուհետև` վայրէջքից հետո, ուղևորով զբաղվել են ռուսաստանցի իրավապահները:














