Հրավառիչ տեխնիկայի իտալական գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Պայթյուն է տեղի ունեցել Իտալիայի Ապուլիա մարզի Մոդունյո քաղաքում գտնվող Bruscella հրավառիչ տեխնիկայի գործարանի տարածքում:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` TG-24 տեղեկատվական հեռուստաալիքին հղումով, պայթյունի հետևանքով 4 աշխատակից է զոհվել, 3-ը վնասվածքներ են ստացել: Տուժածներից մեկի վիճակը ծանր է գնահատվում:
Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, որից հետո ևս մի քանի պայթյուններ են տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և փրկարարները:
Գործարանում աշխատում է 10 մարդ, ներկա պահին որոնում են, մյուս երեք աշխատակցին:










