Նյու Յորքի օդանավակայանում չվերթները հետաձգվել են էլեկտրաէներգիայի անջատման պատճառով
Նյու Յորքի La Guardia միջազգային օդանավակայանում մի քանի չվերթներ հետաձգվել են էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, հաղորդում է ria.ru-ն:
Էլեկտրաէներգիայի անջատումներն սկսվել են օդանավակայանում տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին:
Դեպքն ազդել է C տերմինալի աշխատանքի վրա: Այդպես, մի քանի չվերթների մեկնումն ուշացել է, հետաձգումը կազմել է մոտ երեք ժամ:
Օդանավակայանում էլեկտրաէներգիայի անջատման պատճառը դեռ հայտնի չէ։










