Արագածոտնի մարզի Կայք գյուղում գայլերը 10 ոչխար են հոշոտել

11:44 • 24.07.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 24-ին` ժամը 08.11-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Կայք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասունների (մոտ 10 գլուխ):

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Ապարան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գայլերը հոշոտել են 10 ոչխար: