Բակո Սահակյանը Մարտակերտում մասնակցել է մանկապարտեզի բացման

13:46 • 24.07.15

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղ, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
 

ԼՂՀ Նախագահը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
 

Այնուհետեւ Բակո Սահակյանը մասնակցել է գյուղում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնումը հանդիսանում է պետության կարեւորագույն առաջադրանքներից մեկը, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը գյուղերում ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ունենալու ուղղությամբ:
 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Վահագն Խաչատրյանին` նախաձեռնությունն իրականացնելու համար, հավելելով, որ նրա կողմից հարազատ գյուղին ցուցաբերվող մշտական աջակցությունը հայրենասիրության ընդօրինակելի դրսեւորում է:
 

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: