Բրիտանական ռադիոն աշխատանք է առաջարկել ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերին

09:58 • 24.07.15

Բրիտանական «Ռադիո Յորքշիր»-ը աշխատանքի առաջարկ է արել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերին, գրում է gazeta.ru-ն:
 

Հուլիսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ 2016 թվականի փետրվարին կազմակերպության նոր ղեկավարի ընտրություններից հետո ցանկանում է գնալ աշխատել ռադիոյում:
 

«Մենք ցանկանում ենք առաջարկել Յոզեֆ Բլատերին «Ռադիո Յորքշիրում» աշխատանք հաջորդ ամռանը, երբ ՖԻՖԱ-ում նրա պարտականությունները կավարտվեն: Եթե նա ցանկանում է դառնալ ռադիոլրագրող, ավելի լավ տեղ սովորելու համար հնարավոր չէ գտնել»,- ասել է ռադիոկայանի ներկայացուցիչ Սեմ Բրիջեսը: