Իտալիայում դելֆինը չի լքել սատկած ձագին և փորձել է կենդանացնել նրան. տեսանյութ
The Huffington Post-ը անդրադարձել է Իտալիայի ափերին ֆիքսված սրտառուչ միջադեպին:
Տարածված տեսագրության մեջ երևում է, թե Հռոմի մերձակայքում Օստիայի ափին, ինչպես է շշաքիթ դելֆինը փորձում կենդանացնել սատկած դելֆինի ձագին: Նա չի հեռանում անգամ անհաջող փորձերից հետո: Ենթադրվում է, որ սատկածը հենց նրա ձագն է. հենց դրանով են մասնագետները բացատրում դելֆինի արտասովոր պահվածքը:
Անհայտ է դելֆինի ձագի սատկելու պատճառը: Սակայն հետազոտությունների համաձայն դելֆինները իրենց «անցավորներին» սգում են գրեթե մարդկանց նմանությամբ:










