Դամասկոսում ընդդիմադիրների մի ամբողջ խմբավորում անցել է սիրիական բանակի կողմը

09:09 • 24.07.15

Լուսանկարը՝ politikus.ru-ի


Սիրրայի մայրաքաղաք Դամասկոսից 45 կմ հեռու՝ Զաբադանի լեռնային հանգստավայրում, երկրի զինված ընդդիմության հիմնական խմբավորումներից մեկն անցել է սիրիական կառավարական զորքերի կողմը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Suriya al-En կայքը։


Ըստ աղբյուրի տվյալների՝ ընդդիմադիրները «Սիրիական ազատ բանակից» են, նրանք միացել են զորքերին իրենց զենքով։


Զաբադանին գրոհայինների ձևավորման խոշոր բազա է Կալյամուն լեռնաշղթայի հարավային մասում,  պաշարված է հուլիսի 4-ից։