Վարորդը փորձել է մեքենայով անցնել բացվող կամրջի վրայով, բայց ընկնել է ջուրը (տեսանյութ)
Հոլանդացի 56-ամյա տղամարդը փորձել է իր մեքենայով անցնել բացվող կամրջի վրա: Վարորդը, սակայն, սխալ է հաշվարկել բացված տարածությունը և մեքենան ընկել է գետը, ինչից հետո նրան ստիպված են եղել ջրից դուրս հանել փրկարարները, գրում է metro.co.uk-ը:
Միջադեպի հետևանքով տղամարդու մի քանի կողոսկրեր են կոտրել և մեքենայից դուրս գալու ժամանակ վնասվել են թոքերը։
Նրան տեղափոխել են մոտակայքում գտնվող հիվանդանոց:
Չորեքշաբթի տեղի ունեցած այս միջադեպը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները։










