«Գազպրոմը» «Թուրքմենգազի» դեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան
«Գազպրոմ» ընկերությունը հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ թուրքմենական գազ արտադրող և բաշխող «Թուրքմենգազ» ընկերության և պահանջում է վերանայել պայմանագրի գները, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
2010 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Գազպրոմը» Թուրքմենիայում գազը գնում էր 1000 խորանարդ մետրի համար մոտ 240 դոլարով, իսկ «վերցրու կամ վճարիր» պայմանով ծավալը կազմում էր տարեկան 10 միլիարդ խորանադր մետր:
Նավթի անընդհատ նվազող գների հետ կապված Եվրոպա գազի արտահանման գների անկման պատճառով թուրքմենական գազի համար հաստատված գինը դադարել է հարմար լինել «Գազպրոմ»-ին: Գների նվազեցման մասին վաճառողի հետ չպայմանավորվելով՝ կոնցեռնը միակողմանի կերպով հունվարից անցել է Եվրոպայում առանց կորուստների արտահանման գներով վճարումների: Հենց այդպես է գազը վճարվել այս տարվա առաջին հինգ ամիսների համար:
Վերջերս Թուրքմենստանի նավթի և գազի նախարարությունը հայտարարել է, որ «Գազպրոմը» տարվա սկզբից ամբողջությամբ չի վճարում մատակարարումների համար: Մասնագետների գնահատմամբ՝ տարվա արդյունքներով Աշխաբադը կկորցնի մոտ 400 միլիոն դոլար:










