Կոնֆլիտկները պետք է խաղաղ լուծում ստանան. Իրանի դեսպանի պատասխանը՝ ԼՂ խնդրի մասին հարցին

16:46 • 24.07.15

Իրանը  որդեգրել է ոչ միայն հարևանների հետ լավ  հարաբերություններ ունենալու քաղաքականությունը, այլև իր հարևան պետություններում խաղաղության պահպանումն ու անվտանգությունը համարում է իր անվտանգության և խաղաղության պահպանումը:
 

Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռայիսին՝ պատասխանելով հարցին, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո չի՞ փոխվի Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:
 

«Իրանի դիրքորոշումը հակամարտությունների հետ կապված այն է, որ պետք է խաղաղ լուծում ստանան՝ բանակցությունների միջոցով»,- ասաց դեսպանը: