Իրանը երեք ամսվա ընթացքում կարող է միանալ SWIFT բանկային համակարգին

14:42 • 24.07.15

SWIFT բանկային համակարգին իրանական բանկերի միացումը կարող է տեղի ունենալ գալիք երեք ամիսների ընթացքում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իսլամական Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռեզա Նեմատզադեն, հաղորդում է ТАСС-ը:

 

«Դա կարող է տեղի ունենալ երեք ամսվա ընթացքում: Նախատեսվում է, որ պատժամիջոցների վերաբերյալ բոլոր քայլերի համար կպահանջվի մոտ երեք ամիս»,- ասել է նա:

 

Նախարարի գնահատականով՝ իրանական բանկային հաստատությունների վերադարձը համակարգ «կարող է տևել երեք ամսից էլ քիչ»:

 

Թեհրանի դեմ բոլոր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների վերացումը նախատեսված է միջուկային ծրագրի հարցերով «վեցյակի» հետ Վիեննայում հուլիսի 14-ին Իրանի ձեռք բերած համաձայնությամբ: