Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 9 դեպք

12:26 • 24.07.15

 

Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 18-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Ինչպես տեղեկացնում է  ոստիկանության կայքը՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը:


Բացահայտվել է գողության 9, խարդախության 6, յուրացման 2,  կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու  1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: