Դանիան և Գերմանիան կմիավորվեն 8.7 մլրդ դոլար արժողությամբ թունելով
Դանիան ստացել է ԵՄ ղեկավարության համաձայնությունը 19 կմ-ոց ստորգետնյա թունելի կառուցման համար, որն էապես կկրճատի ճանապարհը դեպի հարևան Գերմանիա, գրում է Обозреватель-ը։
Համաձայն նախագծի՝ «Fehmarn Belt» թունելը կկառուցվի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցման համար։ Նախագծի շինարարությունն այժմ գնահատվում է 8.7 մլրդ դոլար, որի մոտ 600 մլն դոլարը կտրամադրի ԵՄ-ն։
Պաշտոնյաների կարծիքով՝ այդ նախագիծը համապատասխանում է նորմերին և կլավացնի Եվրոպայի և Սկանդինավիայի միջև տրանսպորտային հաղորդակցումը։ Թունելը պետք է Դանիայի Լոլան կղզին միացնի գերմանական Ֆեմարն կղզու հետ։
Շինարարությունը կսկսվի հաջորդ տարվա հունվարին և պետք է ավարտվի 2024-ին։










