Թուրքական բանակն ամփոփել է «Իսլամական պետության» դեմ գործողությունների արդյունքները
Թուրքական զինվորականները հայտնել են, որ ոչնչացրել են թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմի մերձակայքում գտնվող «Իսլամական պետության» օբյեկտները, հաղորդում է rbc.ru-ն:
13 րոպե տևած գործողության ընթացքում, F16 ինքնաթիռները, չհատելով սիրիական սահմանը, մի քանի հրթիռ են բաց թողել, որոնք ոչնչացրել են, ինչպես պնդում են զինվորականները, սիրիական սահմանակից Խավար գյուղի մոտակայքում գտնվող թիրախները: Դրանց թվում են գրոհայինների հավաքվելու վայրերը:
Հայտնի է դարձել նաև, որ գործողությունը կոչվել է Յալչին Նանեի պատվին: Նանեն այն սպան էր, ով նախօրեին մահացել էր զինված իսլամիստների հետ բախման ժամանակ:










