Ավստրալացի ջրասուզակը շնաձկան զոհ է դարձել
Լուսանկարը՝ Gerard Lacz / Zuma / Global Look Press-ի
Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով ջրասուզորդ է մահացել։ Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել Մարիա- Այլենդ կոչվող փոքրիկ կղզում, որը գտնվում է Թասմանիայից ութ կմ դեպի արևելք:
Զոհը ծովային կակղամորթեր է հավաքելիս եղել, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա։ Հարձակման ժամանակ տարածքում գտնվել է ևս 20 մարդ։
Ավագ ջրասուզորդ Պիտեր Լինգարդի խոսքով՝ նրան նախօրեին հայտնել էին, որ կղզու մոտակայքում նկատվել է մոտ 4.5 մետր երկարություն ունեցող սպիտակ շնաձուկ։
Ոստիկանությունը խորհուրդ է տվել ջրասուզակներին խուսափել ջրից։
Վերջին անգամ Թասմանիայում շնաձկան հարձակման հետևանքով ջրասուզակ է մահացել 1993-ին։










