Ավստրալիայում բուժաշխատող է ձերբակալվել՝ ԻՊ-ի գրոհայիններին օգնելու համար
Լուսանկարը՝ David Gray / Reuters-ի
Ավստրալիայում ձերբակալվել է բուժաշխատող, ով մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնել են ոստիկանությունից, գրում է Газета-ն։
Ադամ Բրուքման անունով բուժաշխատողը պետք է դատարանի առաջ կանգնի Սիդնեյում հուլիսի 27-ին։
Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ 39-ամյա տղամարդը ձերբակալվել է օդանավակայանում՝ շաբաթ օրը։ Սիրիայում նա գտնվել է հումանիտար առաքելությամբ։










