Բաթումում շուտով ռեգբիի ժամանակակից մարզադաշտ կհայտնվի
Լուսանկարը՝ london-attractions.info-ի
Մոտ ապագայում Բաթումում (Վրաստան) կավարտվի ռեգբիի մարզադաշտի կառուցումը։ Այն գտնվելու է Լեոնիձե փողոցում, գրում է Georgria Online-ը։
Կայքը նշում է, որ նախագծի արժեքը մոտ 3 449 000 մլն դոլար է (7 775 988 լարի)։
Ներկա պահին արվել է 800 000 դոլարի աշխատանք, մինչդեռ շինարարությունը սկսվել է 2014-ին։
Մարզադաշտի տարածքն ընդգրկում է 4.5 հա հողատարածք: Հիմնական դաշտը նախատեսված է 2500 հանդիսատեսի համար։
Մարզադաշտի հարակից տարածքում տեղակայվելու է նաև 220 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի։










