Դրեզդենում բախումներ են տեղի ունեցել սիրիացի փախստականների վրանային ճամբարի պատճառով
Դրեզդենում բախումներ են տեղի ունեցել Գերմանիայի Ազգային դեմոկրատական կուսակցության կազմակերպած ցույցի մասնակիցների և սիրիացի փախստականների համար վրանային ճամբար տեղադրելու կողմնակիցների միջև, գրում է Spiegel-ը։
Ինչպես նշվում է՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 3 մարդ։ Բժիշկների համաձայն՝ մի կին լուրջ վնասվածք է ստացել։
Թերթի տվյալներով՝ քաղաքում տեղադրված վրանային ճամբարը նախատեսված է 1.100 մարդու համար։
Ավելի վաղ նշվել է, որ Եվրոպական միությունը հաստատել է 54.000 ներգաղթյալների բաշխումը միության տարածքով՝ առաջիկա 2 տարվա ընթացքում։










