«Սեբյաշկա». Ժիրինովսկին առաջարկել է «սելֆի» բառի ռուսական համարժեքը
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին, ով հայտնի է իր ոչ միանշանակ վարքով ու արտահայտություններով, առաջարկել է «սելֆի» բառի ռուսական համարժեքը։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ըստ նրա` ռուսախոսները գերժամանակակից «սելֆի» բառի փոխարեն պետք է կիրառեն «սեբյաշկա» բառը:
««Սելֆի» նշանակում է, երբ ինքդ քեզ լուսանկարում ես: Ռուսերեն դա կհնչի այսպես` «սեբյաշկա»»,-ասել է քաղաքական գործիչը Համառուսական երիտասարդական կրթական համաժողովի մասնակիցներին:
Ժիրինովսկու կարծիքով՝ օտարածին բառերը վարկաբեկում են Ռուսաստանի հեղինակությունը։
«Երբ օտարերկրացիները լսում են, թե ինչպես ենք մենք 5 բառ արտասանում, որից 4-ն օտարածին են, նրանք մեր մասին այդքան էլ լավ կարծիք չեն կազմում»,- նշել է Լիբերալ- դեմոկրատական կուսակցության ղեկավարը։
Նա նաև նախազգուշացրել է երիտասարդներին այդքան չտարվել «սելֆիներով», քանի որ դրանք կարող են դժբախտ պատահարի կամ մահվան պատճառ դառնալ։










