Արտաշատում կորել է 2 տարեկան երեխա

15:42 • 25.07.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 25-ին՝ ժամը 12.10-ին, ահազանգ է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում կորել է Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ` 2013 թ. ծնված Կ. Ս.-ը. հնարավոր է, որ երեխան ընկել է Արտաշատի ջրանցքը:


Դեպքի վայր է մեկնել Արտաշատի ՀՓՋ-ի օպերատիվ և հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: