Մեքսիկայում կայծակից 7 մարդ է մահացել, այդ թվում՝ 4 երեխա

10:42 • 25.07.15

Լուսանկարը՝ Patrick Pleul / dpa / Global Look Press-ի

 

Մեքսիկայի Գուանախուատո նահանգում կայծակի հարվածից յոթ մարդ է մահացել, հաղորդում է Associated Press-ը։

 

Ինչպես նշվում է՝ մահացածների թվում կա 4 երեխա։ Այդ մասին հայտնել են Մեքսիկայի իշխանությունները։

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կայծակի հարվածից տուժել է ևս 2 մարդ։