Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Մոլդովայում

11:22 • 25.07.15

Քիշնևի կենտրոնում այս գիշեր հասարակական կազմակերպությունների և մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, գրում է Корреспондент-ը։

 

Ակցիայի մասնակիցները վրաններ են խփել անմիջապես Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վլադ Պլախոտնյուկի տան առաջ։

 

Ցուցարարները պահանջում են չեղարկել Էներգետիկ ոլորտի կարգավորման հարցերով ազգային գործակալության՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագների թանկացման մասին որոշումը։

 

«Այս բողոքը չի անցկացվում կուսակցական դրոշների ներքո, այն բաց է երկրի բոլոր քաղաքացիների համար, ովքեր վրդովված են օլիգարխների գործողություններից»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ նախկին պատգամավոր Գրիգորի Պետրենկոն։

 

Հայտնի է, որ որոշում է կայացվել էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 37%-ով։