Լեհաստանը ցանկանում է, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կարևորագույն թեմաներից մեկը
Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի գործընկերությունը, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ Վարշավայում 2016-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կարևորագույն թեմաներից մեկը, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը՝ «Լեհական ռադիոյին» հղումով։
Այդ մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններն ապացուցում են, որ «Լեհաստանն Ուկրաինայի ամենամոտ գործընկերներից է, հատկապես՝ դաշինքի կազմում»։
«Ես շատ գոհ եմ, որ այստեղ համատեղ մարզվում է 18 երկիր, ինչը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության օրացույցում առավել կարևոր գործնական կետերից մեկն է»,-ասել է Սեմոնյակը՝ Ուկրաինայի Լվովի շրջանում անցկացվող զորավարժություններին այցելելու ժամանակ։
Նշենք, որ հուլիսի 20-ին Լվովի շրջանում մեկնարկել են Saber Guardian/Rapid Trident-2015 ուկրաինա-ամերիկյան միջազգային զորավարժությունները։










