«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայությանը և Անթիլիասին
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայությանը և Անթիլիասին. այս մասին հայտնում է Asbarez.com-ը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանը ընդունելով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. վեհափառ հայրապետի հրավերը, հուլիսի 24-ին այցելել է Լիբանանի Անթիլիասի մայրավանք՝ ծանոթացել Ս. Գրիգոր Լուսավորիչ մայրավանքին։
Ծառուկյանը նաև հանդիպում է ունեցել Արամ Ա. կաթողիկոսին հետ, որին մասնակցել են նաև Լիբանանի և Բերիո թեմերի առաջնորդների հետ, Ազգային կենտրոնական վարչության և Ազգային մարմինների ներկայացուցիչների հետ։
Նախքան հանդիպումը նա այցելել է նաև Ս. Աստվածածին եկեղեցի, Հայոց Ցեղասպանության հուշարձանի մոտ ծաղկեպսակ դրել:
Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Արամ Ա. կաթողիկոսը ողջունելով Ծառուկյանի այցը՝ նկատել է, որ «Մեր ազգային պահանջատիրության և մեր իրավունքների ձեռքբերման գծով այս Աթոռը կարևոր դերակատարություն ունի Սփյուռքի մեջ»:
Բերիո թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանը ընդհանուր ներկայացրել է վերջին 5 տարիներին տեղի ունեցած պատերազմին պատճառով Սիրայի հայության տագնապը և կարիքները։
Գագիկ Ծառուկյանն իր հերթին գնահատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայապահպանման և համախմբման ի նպաստ տարած աշխատանքը։ Նա նաև նշել է, որ մարդ արարածն իր կարելիության սահմանների մեջ պետք է օժանդակի և աջակցի ազգին՝ հայտարարելով, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար ամերիկյան դոլար կնվիրաբերի Կիլիկիո կաթողիկոսության ծրագրերի և սիրիահայության կարիքների համար: Նա նաև արծաթյա մեծ խաչ է նվիրել վեհափառ հայրապետին:










