Ֆրանսիայում օդապարիկների օդաչուները ռեկորդ են սահմանել (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիական Շաբլե շրջանում նոր ռեկորդ է սահմանվել. միաժամանակ օդ է բարձրացել 433 օդապարիկ։ Նրանք վեր են բարձրացել 3 շարքով, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը կազմել է մոտ 6 կմ, գրում է rosbalt.ru-ն։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 391 օդապարիկներով։ Այն հաստատվել էր նույն տեղում և նույն մասնակիցների՝ օդապարիկների համաշխարհային բիենալեի մասնակիցների կողմից։
Օդապարիկների սիրահարներին միավորող կազմակերպությունը գլխավորում է 1783-ին Փարիզում առաջին օդապարիկային թռիչքի մասնակից Ժան Ֆրանսուա Պիլատր դե Ռոզեի հեռավոր ժառանգը՝ Ֆիլիպ Բյուրոն Պիտատրը։ Հենց նա է գրանցել 433 օդապարիկների ռեկորդը։
Ակցիային մասնակցել են ավելի քան 40 ազգերի ներկայացուցիչներ։ Այդ ամենին հետևել են հազարավոր մարդիկ։
Բիենալեն կտևի մինչև օգոստոսի 2-ը։ Մասնակցում են օդապարիկների ավելի քան 3.000 օդաչուներ։






















