Ղազախստանն այսօրվանից անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը

09:50 • 27.07.15

Այսօր կկայանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության պաշտոնական արարողությունը: Այդ մասին երեկ հայտնել է երկրի խորհրդարանի սենատի խոսնակ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը Twitter-ի իր էջում, գրում է Независимая газета-ն:

 

Նա նաև հայտնել է, որ անդամակցության արարողությանը կմասնակցի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով նախօրեին ժամանել է Ժնև:

 

Ավելի վաղ «Ատամեկեն» ձեռներեցների ազգային պալատում հայտնել են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի միանալու մասին արձանագրությունը պետք է պետությունը վավերացնի մինչև հոկտեմբերի վերջ: Պաշտոնապես Ղազախստանը կդառնա կազմակերպության 162-րդ անդամը վավերացումից 30 օր անց: