Մոսկվայում կայծակի հարվածից տղամարդ է մահացել
Լուսանկարը՝ William R. Curstinger-ի.
Մոսկվայի արևմտյան հատվածում կայծակի հարվածից տղամարդ է մահացել, գրում է ТАСС գործակալությունը՝ իրավապահներին հղումով։
«Բանվորին կայծակը հարվածել է Կրեմենչուգսկայա փողոցում՝ Սետուն գետի հարևանությամբ։ Կայծակը հարվածել է ծառին, որի տակ անձրևից թաքնվելիս են եղել երեք բանվորներ»,- հայտնել են ոստիկանությունից։
Ավելի վաղ տեղեկություններ են հաղորդվել, որ նույն հատվածում կայծակից տուժել է նաև մի կին։










