Palantir Technologies ստարտափը գնահատվել է 20 մլրդ դոլար

15:24 • 27.07.15

Լուսանկարը՝ palantir.com-ի

 

Ամերիկայում 2004-ին հիմնված Palantir Technologies ընկերությունը դարձել է աշխարհում կապիտալիզացիայի ենթարկված չորրորդ ստարտափը, որից առաջ են անցել հաղորդագրությունների փոխանակման Snapchat ծառայությունը, Uber Technologies տաքսի պատվիրելու ծառայությունը և բնակարաններ վարձակալելու Airbnb ծառայությունը, գրում է interfax.ru-ն։

 

Ընկերությունը մասնագիտանում է մեծ քանակությամբ տվյալների մշակման համար ալգորիթմեր ստեղծելու վրա։

 

Palantir Technologies-ը վաճառել է բաժնետոմսերը 450 մլն դոլարով, որի մասին ասվում է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին (SEC) ուղարկված փաստաթղթերում։

 

The Wall Street Journal թերթը հայտնում է, որ ընկերության կողմից ներդրումներ գրավելու գործընթացի այս փուլում Palantir Technologies-ի արժեքը գնահատվել է 20 մլրդ դոլար, որն այն դարձնում է աշխարհում կապիտալիզացիայի ենթարկված չորրորդ ստարտափը։

 

Նշվում է, որ ընկերության ստեղծած տվյալների մշակման համար նախատեսված ալգորիթմերն օգտագործվում են ԱՄՆ-ի անվտանգության ուժերի կողմից։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Palantir-ի ալգորիթմերն են օգնել ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հայտնաբերման հարցում։