ԱՄՆ-ում մարմնավաճառը սերիական մարդասպանի է սպանել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Չարլսթոն քաղաքում բնակվող մարմնավաճառ կինը կարողացել է իրեն խեղդամահ անել փորձող սերիական մարդասպանին սպանել իր իսկ հրազենով, գրում է Daily Star-ը։
45-ամյա տղամարդն ԱՄՆ-ի տարածքում մի քանի տասնյակ մարմնավաճառների է սպանել։
Նիլ Ֆոլզը զանգահարել է կնոջը և պայմանավորվել հանդիպման մասին, սակայն երբ ժամանել է նրա բնակարան, իր հետ գումարի փոխարեն հողագործական գործիքներ և հրազեն է բերել։
Ոստիկանները հետաքննության ընթացքում հայտնաբերել են, որ տղամարդու մոտ եղել է մի ցուցակ, որում եղել են ավելի քան 10 կանանց անուններ և հասցեներ։
Նրա ավտոմեքենայի մեջ գտել են ձեռնաշղթաներ, քլոր, մի քանի մուրճ, կացին, դանակներ, բահ և այլն։
Ոստիկանները վստահ են, որ տղամարդը հոգեկան լուրջ խնդիրներ է ունեցել, որն էլ հիմք է դարձել նրա նման վարքի համար։
Լուսանկարները՝ Չարլսթոնի ոստիկանական բաժանմունքի.













