Սիրիական բանակը վերսկսել է հնագույն Պալմիրայի ազատագրման գործողությունը
Սիրիական բանակը վերսկսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Պալմիրա քաղաքի ազատագրման գործողությունը: Մարտերն ընթանում են քաղաքից 1 կիլոմետր հեռավորության վրա, գրում է ТАСС-ը:
Կիրակի օրը սիրիական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Պալմիրայից արևմուտք ընկած լեռնային տարածքում գրոհայինների դիրքերին, ինչը թույլ է տվել ցամաքային ուժերին ընդլայնել վերահսկողության գոտին և հետ մղել հակառակորդին մի քանի դիրքերից:
«Ահաբեկիչների շրջանում շատ սպանվածներ և վիրավորներ կան, նրանք տագնապի մեջ փախչում են»,- հայտնել է գործողությանը մասնակցող սիրիացի սպան:










