Սյունիքի մարզպետի որդուն տեղափոխել են Քննչական կոմիտե. Shamshyan.com

13:42 • 27.07.15

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկջոկատայինները, որոնք դիմակավորված էին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

 

Տիգրան Խաչատրյանը քննչական կոմիտեի շենք է բերվել ձեռնաշղթայված։ Քննչական կոմիտեի շենքի դիմաց էր եղել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի Սդզի գյոլ կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Տիգրան Խաչատրյանին ձերբկալել էին հուլիսի 25-ին ։