«Կախարդական սերմ». Չիայի սերմն օգնում է պայքարել հաստաղու քաղցկեղի դեմ ու հրաշքներ է գործում օրգանիզմում
Չիան (Salvia hispanica) հարուստ է հակաօքսիդանտներով, օմեգա-3 ճարպաթթուներով (8 անգամ ավելի շատ, քան սաղմոնը), սպիտակուցներով և մանրաթելերով: Չիայի սերմերը, որոնց բնորոշ է ընկույզի թույլ բույրը, կարող են կլանել անհրաժեշտ քանակությամբ հեղուկ և երկար ժամանակ պահպանել մարմնի խոնավությունը:
Ինչպես գրում է Home Healthy Recipes-ը` մայաներն ու ացտեկները չիայի սերմերը կիրառում էին իրենց ամենօրյա սննդակարգում: Մայաների լեզվով «չիա» նշանակում է «ուժ»:
Չիայի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի, մաշկի և եղունգների առողջության բարելավմանը:
Թուլության դեպքում չիայի սերմերի օրական օգտագործումը կապահովի անհրաժեշտ էներգիան` բարելավելով մկանների աշխատանքը: Այն հաճախ են օգտագործում մարզիկները:
Չիան 37 տոկոսով հարուստ է մանրաթելերով, որոնք նպաստում են աղիների աշխատանքին:
Վերջապես, չիայի սերմի հիման վրա կազմված սննդակարգը նպաստում է հաստաղու քաղցկեղի դեմ պայքարում, ինչպես նաև կանխում է դրա առաջացումը:
Ինչպես օգտագործել չիայի սերմերը`
Այն կարելի է ավելացնել աղցաններին կամ ձավարեղենին, ինչպիսին են շագանակագույն բրինձը, կինոան, կորեկը, ամարանտը, որոնք ևս հարուստ են օգտակար հատկանիշներով: Այն հանգիստ կարելի է ավելացնել ապուրի մեջ կամ դրանով համեմել տարատեսակ տապակաները:










