Օրական 5 սալորը բարելավում է մարսողությունը, պաշտպանում սիրտը, ոսկորներն ու աչքերը

22:29 • 01.08.15

Սալորը   ցածր էներգետիկ արժեք ունեցող միրգ է, 4 անգամ ավելի քիչ, քան հացը, իսկ համը տարբերվում է` ըստ տեսակների` քաղցրից մինչև թթվաշ:


Ինչպես գրում է Healthy food star-ը` սալորը հարուստ է վիտամիններ C-ի, B6-ի և E-ի համադրությամբ, ինչի շնորհիվ էլ այն բնական բազմավիտամին է համարվում: Սալորը 84 տոկոսով կազմված է ջրից, 0.6 տոկոս` սպիտակուցից, 10 տոկոս ածխաջրերից,  2.1 գրամ մանրաթել է պարունակում: Այն հարուստ է նաև կալիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, կալցիումով, երկաթով և պղինձով:


Գիտնականները պնդում են, որ օրական 5 սալոր ուտելը հետևյալ օգտակար ազդեցությունը կունենա օրգանիզմի վրա:


1.  Նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը և երկրորդ տեսակի շաքարախտի վտանգը:

2. Բարելավում է հիշողությունը` չեզոքացնելով վնասակար ազատ ռադիկալները, որոնք բացասաբար են ազդում հիշողության վրա:


3. Պաշտպանում է սիրտը կալիումի առկայության շնորհիվ և կարգավորում է արյան բարձր ճնշումը` կանխելով  կաթվածի վտանգը:

4. Բարելավում և նպաստում է մարսողությունը` կարգավորելով աղիների աշխատանքը:


5. Բարելավում է ոսկորների առողջությունը: Այն մեծացնում է ոսկրային խտությունը ողնաշարում և նախաբազուկում:


6. Բարելավում է աչքերի առողջությունը` կանխելով մեծ տարիքում աչքի տեսողության և ցանցաթաղանթի վնասումը:



 

Օրական 5 սալորը բարելավում է մարսողությունը, պաշտպանում սիրտը, ոսկորներն ու աչքերը