Կռատուկի արմատները` դեղամիջոց շաքարախտի դեմ
Առողջարար բանջարեղենի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև կռատուկի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն, գրում է Healthy food star-ը։
Ըստ աղբյուրի՝ կռատուկի օգտակար հատկությունները նկատելի են կանոնավոր օգտագործելու դեպքում: Դրա արմատները բավականին նման են կարտոֆիլին, որն էլ օգտագործվում է դեղագործության մեջ:
Ի տարբերություն սովորական կարտոֆիլի` այն օսլա չի պարունակում, փոխարենը հարուստ է ինսուլինով, այդ իսկ պատճառով հիանալի դեղամիջոց է շաքարախտով հիվանդների, ինչպես նաև ճարպակալմամբ տառապողների համար:
Այն կարելի է սննդի մեջ օգտագործել թարմ վիճակում, շերտերով կտրատել բանջարեղենային աղցանների մեջ: Այն կարելի է ավելացնել նաև այլ կերակուրներին աղացած վիճակում, օրինակ՝ եփած կարտոֆիլին: Այն հանդիպում է նաև ալյուրի տեսքով` հաց պատրաստելու համար:
Շաքարախտով հիվանդներն այս բանջարեղենը կարող են օգտագործել անսահմանափակ քանակությամբ, քանի որ այն նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը: Կռատուկը կալիումի լավ աղբյուր է, այն պարունակում է նաև B1, B2, C վիտամիններ: Այն լավ է օգտագործել թարմ վիճակում առողջարար հատկություններ ամբողջովին ստանալու համար:










