9 հեշտ եղանակ ավելորդ ճարպերն այրելու համար
Առողջ ապրելակերպ, ճիշտ սնուցում և կանոնավոր մարզանքներ.ահա նյութափոխանակությունը բնական եղանակով կարգավորելու գործոնները: Հեշտ ու ճիշտ կերպով նիհարելու խորհուրդներ է տալիս Your healthy page-ը:
Հաճախակի սնվել
Այլևս պետք չէ ճաշելու ժամերը բաց թողնել: Խորհուրդ է տրվում օրական սնվել 3 անգամ` 2 միջանկյալ ուտեսների հետ մեկտեղ` կարգավորելու համար նյութափոխանակության ակտիվ գործընթացը: Երկարատև ընդմիջումը ուտելու ժամերի միջև հակառակ ազդեցություն է ունենում` դանդաղեցնելով նյութափոխանակությունը:
Առողջ սնվել
Պետք է խուսափել վերամշակված սննդից, որոնք դժվար են մարսվում: Փոխարենը կարելի է ավելի շատ միրգ, բանջարեղեն և ձավարեղեն օգտագործել:
Առավոտյան նախաճաշ
Նյութափոխանակությունն ակտիվ չի լինում, քանի որ մեր օրգանիզմը քնած է լինում: Վաղ առավոտյան նախաճաշելը լավագույն միջոցն է նյութափոխանակությունն ակտիվացնելու համար գիշերային հանգստից հետո:
Մարզանք
Պետք է հաճախակի ու կարճատև մարզանքներ անել, ինչպես նաև քայլել` նյութափոխանակությունը կարգավորելու համար:
Սպիտակուցներ
Պետք սպիտակուցներով հագեցած սնունդ ընդունել:
Կալցիում և վիտամին D
Կալցիումն ու վիտամին D-ն անհրաժեշտ են նյութափոխանակության ակտիվության համար:
Սառը ցնցուղ
Առավոտյան սառը ցնցուղը ևս նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը:
Ջրի մակարդակը
Չպետք է թույլ տալ, որ օրգանիզմը ջրազրկվի, ջրի ճիշտ ու բավարար օգտագործումը կարգավորում է նյութափոխանակությունը:
Բավարար քունը
Քնի կրճատումը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա: Անհրաժեշտ է բավականաչափ քնել օրվա ընթացքում:










