Խոզի ճարպի առօրյա կիրառման օգտակարությունը
Տարիներ շարունակ մարդիկ դադարել են խոզի ճարպ օգտագործելուց` վախենալով, որ դրա բաղադրությունը վնաս է հասցնում առողջությանը, սակայն վերջերս իրականացված հետազոտությունները հակառակն են ապացուցել:
Ինչպես ներկայացնում է Healthy Food Star-ը` խոզի ճարպը, որը ժողովրդական բժշկության մեջ հայտնի է ճրագու անունով, առողջարար է համարվում, եթե իհարկե ճարպի օգտագործումը չի գերազանցվում: Այն կարելի է կիրառել խոհանոցում` ամենօրյա ուտեստների մեջ, ինչպես անում էին մեր նախնիները:
Խոզի ճարպի առավելությունները
Այն 40 տոկոսով բաղկացած է հագեցած ճարպից, մինչդեռ կակաոյի յուղը 85 տոկոսով է կազմված հագեցած ճարպից: Խոզի ճարպի մոնոհագեցած ճարպը առողջարար ճարպաթթու է ստեղծում, որն օգտակար սրտին և կարող է նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
Խոզի ճարպը չի կորցնում իր օգտակարությունը տաքացնելիս կամ հալեցնելիս:
Խոզաճարպով տապակած սնունդը ավելի քիչ վնասակար ռադիկալներ է պարունակում` կարագի համեմատ:
Խոզաճարպը կալորիաներ է պարունակում, սակայն այն հագեցած սննդամթերք է և հագեցվածության զգացում է ստեղծում: Ճարպը վերածվում է էներգիայի և նպաստում է վիտամինների կլանմանը:










