8 սննդամթերք, որ չի կարելի ուտել քնելուց առաջ
Ստամոքսի ռեֆլյուքսը (ստամոքս-կերակրափողային հետհոսք), որը այրոցի զգացում է ստեղծում, կարող է խնդիրներ առաջացնել գիշերային ժամերին, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադիր լինել քնելուց առաջ և վնասող սնունդ չընդունել: Healthyfoodstar.com-ը ներկայացրել է այն ուտելիքները, որոնք խորհուրդ չի տրվում ուտել երեկոյան ժամերին:
1. Գազավորված ըմպելիքներ, որոնք ավելի շատ թթու են պարունակում, քան բնության մեջ հանդիպող որևէ այլ բնական բաղադրիչ: Դա ճնշում է ստեղծում ստամոքսի վրա:
2. Ալկոհոլ, որը թուլացնում է ստամոքսը կերակրափողին միացնող փականները, ինչի հետևանքով ստամոքսում թթվայնության հավասար տեղաբաշխումը խախտվում է:
3. Շոկոլադ, որը մեծ քանակությամբ ճարպեր և կոֆեին է պարունակում, որն էլ խթանում է ստամոքսի ռեֆլյուքսը:
4. Ճարպային ուտելիքներ, որոնցից են պաղպաղակը, թխվածքները, համբուրգերները և ճարպի մեծ քանակություն ունեցող բոլոր սննդամթերքները:
5. Պանիր, հատկապես փափուկ տեսակի պանիրներից պետք է խուսափել, օրինակ` մոցառելան: Քնելուց առաջ կարելի է փոքր չափաբաժնով պինդ տեսակի պանիր ընտրել, ինչպես օրինակ` պարմեզանը:
6. Սուրճ, որը ոչ միայն կխանգարի քունը կոֆեինի պարունակության շնորհիվ, այլև կգրգռի ստամոքսը թթվայնության պատճառով:
7. Ցիտրուսային մրգեր, որոնք կարելի է օգտագործել օրվա ընթացքում, բայց ոչ երեկոյան ժամերին, քանի որ մեծ քանակությամբ թթուներ են պարունակում:
8. Ընկուզեղեն, որը հագեցած և ոչ հագեցած ճարպեր է պարունակում, հատկապես` ընկույզը, գետնանուշը և հնդկական ընկույզը:










