Ադրբեջանական դատարանը հրապարակել է իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռը

17:30 • 13.08.15

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8.5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, դատավճռի ընթերցման պահին Արիֆ Յունուսը գրեթե անգիտակից վիճակում է եղել։ Նա պառկել է՝ գլուխը դնելով կնոջ ծնկներին։

 

Կինը թեքվել է դեպի նա և բռնել նրա գլուխը։

 

Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։

 

Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։