Հայտնի են դարձել ապրելու համար ամենանպաստավոր և աննպաստ քաղաքները
The Economist պարբերականը հրապարակել է իր ամենամյա վարկանիշային աղյուսակը` աշխարհի այն քաղաքների, որոնք ամենանպաստավորն ու աննպաստավորն են ապրելու համար (Global Liveability Ranking):
Ըստ այդմ` աշխարհի՝ կյանքի համար իրենց նպաստավոր պայմաններով 140 քաղաքների ցուցակը գլխավորել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքը` ինչպես և վերջին 5 տարիներին:
Առաջատար հնգյակի շարքում են Մելբուռնը, Վիեննան, կանադական Վանկուվերը, Տորոնտոն, ավստրալական Ադելաիդը:
Այն քաղաքների շարքում, որտեղ ավելի ու ավելի անհնար է դառնում ապրել, այս անգամ ներառվել են Տրիպոլին (Լիբիա), Լագոսը (Նիգերիա), Պորտ Մորսբին (Պապուա Նոր Գվիենան), Դհաքան (Բանգլադեշը), Դամասկոսը (Սիրիա): Այս հակատասնյակում է նաև Կիևը:










